Իրանը տասնամյակներ է ծախսել՝ մեթոդաբանորեն կառուցելով «դիմադրության առանցք»՝ իր զինված պրոքսիների և դաշնակիցների ոչ ֆորմալ ու թույլ համակարգված ցանցն ընդդեմ Իսրայելի: Այս ցանցն առանցքային դեր է խաղում Իրանի համար՝ Իսրայելի վրա ռազմական ճնշում գործադրելու և իսլամական հանրապետության վրա ուղղակի հարձակումից հետ պահելու առումով:
Սակայն, անցած տարի հոկտեմբերի 7-ին առանցքի կարևոր անդամը անդրսահմանային մահացու հարձակում գործեց Իսրայելի վրա՝ վտանգի ենթարկելով այդ ցանցն ու Իրանին կանգնեցնելով Իսրայելի հետ հնարավոր ուղղակի պատերազմի վտանգի առաջ: ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» կազմակերպությունը Գազայի հատվածում միաժամանակ մի քանի ուղղություններով հարձակմամբ մոտ 1200 իսրայելցի սպանեց՝ հիմնականում խաղաղ բնակիչներ, ևս 251-ին պատանդ վերցրեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ»․ Իսրայելի պաշտպանության նախարարԱյդ աննախադեպ հարձակումից մեկ տարի անց Իսրայելը թիրախային հարվածներով թուլացրել է «դիմադրության առանցքի» գլխավոր անդամներին և Իրանին ավելի է մոտեցրել Իսրայելի հետ լայնամասշտաբ պատերազմին, որից Թեհրանը փորձում էր խուսափել:
Կոտրված առա՞նցք
Իսրայելը պատասխան հարված է հասցրել արմատական «Համաս»-ին՝ օդային ռմբակոծություններով և Գազայի հատված ցամաքային ներխուժմամբ: Ըստ «Համաս»-ի կողմից ղեկավարվող Առողջապահության նախարարության՝ Իսրայելի ավերիչ պատերազմի հետևանքով ավելի քան 41 հազար պաղեստինցի է սպանվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են: Իսրայելի գնահատականներով՝ «Համաս»-ի շուրջ 17 հազար զինյալ է սպանվել Գազայում, ինչը խմբավորումը հերքում է։
Այս տարվա հուլիսին Թեհրանում սպանվեց «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեն՝ ենթադրաբար Իսրայելի հարձակման հետևանքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մերձավոր Արևելքը նյարդային սպասման մեջ էԼիբանանի «Հեզբոլա» զինված խմբավորումը և քաղաքական կուսակցությունը վերջին մեկ տարում հազարավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի համերաշխություն պաղեստինցիների:
Այս շիա կազմակերպությունը, որը դիմադրության առանցքի ամենահզոր անդամն է, Միացյալ Նահանգների կողմից համարվում է ահաբեկչական խմբավորում, թեև ԵՄ-ն միայն դրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում։
Վերջին ամիսներին «Հեզբոլա»-ն մեծ հարված է ստացել: Իսրայելի հարձակումները զգալիորեն թուլացրել են կազմակերպությունը․ ղեկավարները սպանվել են, մարտունակությունը՝ նվազել, հաղորդակցությունը վտանգի տակ է:
Այս ամսվա սկզբին էլ իսրայելական զորքերը ներխուժեցին հարավային Լիբանան՝ բացելով պատերազմի երկրորդ ճակատը «դիմադրության առանցքի» դեմ։
Մոտ 2000 կիլոմետր դեպի հարավ էլ թիրախում են հութի ապստամբները: Անցած տարվա հոկտեմբերի 7-ի հարձակումից անմիջապես հետո հութիներն սկսեցին ժամանակակից հրթիռներ և անօդաչու սարքեր արձակել Իսրայելի ուղղությամբ և թիրախավորեցին միջազգային ծովային երթևեկությունը Եմենի ափերի մոտ: Այս գործողությունների հետևանքով ԱՄՆ-ն 2024-ի հունվարին հութիներին կրկին ներառեց ահաբեկչական ցուցակում: Սեպտեմբերի վերջին Իսրայելն ավիահարվածներ հասցրեց Եմենում գտնվող հութիների թիրախներին:
Իրաքում և Սիրիայում իրանամետ աշխարհազորայինները և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները նույնպես մեծապես տուժել են իսրայելական հարվածներից:
«Թուլացած, բայց ոչ ամբողջությամբ պարտված»
Վաշինգտոնում գտնվող Պարսից ծոցի արաբական երկրների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալի Ալֆոնեն ասում է, որ Իրանի պրոքսիների դեմ պայքարելով՝ Իսրայելը խաթարել է Թեհրանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական բաղադրիչը:
«Իրանը տեսնում է, որ [առանցքի] գլխավոր անդամներից մեկը՝ լիբանանյան «Հեզբոլա»-ն, գրեթե ոչնչացվել է»,- ասում է Ալֆոնեն՝ հավելելով, որ այժմ արդեն, առնվազն «կարճաժամկետ հեռանկարում» «Հեզբոլա»-ի հնարավորությունները սահմանափակվել են։
Իսրայելի գործողություններին ի պատասխան այս ամսվա սկզբին Իրանն ամենամեծ հրթիռային հարձակումն իրականացրեց Իսրայելի վրա։ Համարվում է, որ դրանով Իրանը վրեժ էր լուծում Իսրայելի կողմից օրեր առաջ սպանված «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի համար:
Ալֆոնեն ենթադրում է, որ Իրանը մտավախություն ունի, որ Իսրայելը թիրախավորել է «Հեզբոլա»-ի հրթիռային զինանոցը, որը «պաշտպանիչ վահան էր» Իրանի միջուկային ենթակառուցվածքի համար:
«Եթե այդ հրթիռներն այլևս չկան, Իրանի համար ամեն ինչ շատ մռայլ է դառնում»,- ասել է Ալֆոնեն՝ հավելելով, որ Իրանը Իսրայելին հարվածելով հնարավոր է՝ փորձում է «շեղել նրա ուշադրությունը Լիբանանից»:
Այլ փորձագետներ, սակայն, թերահավատ են, թե «դիմադրության առանցքի վրա Իսրայելի ռմբակոծություններն» էական ազդեցություն կունենան։
««Հեզբոլա»-ն միանշանակ վնաս է կրել, սակայն էյֆորիան, որը պատել է Իսրայելին և Վաշինգտոնի որոշ շրջանակների, վաղաժամ և չափազանցված է թվում»,- «Ազատությանն» ասել է Վաշինգտոնում տեղակայված Պատասխանատու պետական կառավարման Քուինսի ինստիտուտի համահիմնադիր Տրիտա Պարսին, հավելելով, - «Առանցքը կարող է թուլացած լինել, բայց ոչ ամբողջությամբ պարտված»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նավթի նախարարն այցելել է առանցքային տերմինալ՝ Իսրայելի հարվածների մտավախությունների ֆոնինՄիջազգային անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտի գիտաշխատող Համիդռեզա Ազիզին ընդունում է, որ «Համաս»-ը, Իրանի աջակցությունն ստացող զինյալները, որոնք գործում են Սիրիայում, և որոշ չափով «Հեզբոլա»-ն զենքի և մարդկային ռեսուրսների առումով թուլացել են:
Սակայն նա նշում է, որ դա ընդհանուր առմամբ չի վերաբերում «դիմադրության առանցքին»։ «Հեզբոլան», ըստ Ազիզի, զգալի մարդկային ուժ ունի՝ մոտ 100 հազար զինյալ, հզոր բալիստիկ հրթիռներ, որոնք դեռ եզակի դեպքերում է օգտագործել Իսրայելի դեմ:
Ամենամեծ վնասը, նրա խոսքով, կրել են դիմադրության առանցքի հրամանատարությունն ու համակարգման կառուցվածքը՝ հիմնականում Իսրայելի կողմից «Հեզբոլա»-ի երկարամյա առաջնորդ Նասրալլայի սպանության պատճառով, «որը պատասխանատու էր այս բոլոր խմբերի համակարգման», ներառյալ՝ վերապատրաստման և հավաքագրման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում պատերազմի տարելիցին ընդառաջ տարբեր երկրներում ցույցեր են