Հաագայի դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին փաստաթղթեր պատրաստելու համար

Արդարադատության միջազգային դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար, տեղեկացնում է դատարանի X–ի էջը։

Նշվում է, որ կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։

Հաագայի դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում նոյեմբերի 12-ին մերժեց Բաքվի բոլոր, բավարարեց Հայաստանի երկու առարկությունները։ Հայաստանն Ադրբեջանին մեղադրում էր հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։ Ադրբեջանը հակընդդեմ հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչ կտա Հաագայի դատարանի երեկվա վճիռը Հայաստանին․ փորձագետների ու Բաքվի արձագանքը