Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հոկտեմբերի 1-ին կայցելի Բելառուս։
Ըստ գործակալության՝ Գրոսսին «բարձր մակարդակով հանդիպումներ» կունենա Մինսկում, կայցելի Բելառուսի հյուսիս-արևմուտքում գտնվող Օստրովեցի ատոմակայան։
Օստրովեցի ատոմակայանը բացվել է 2020-ի նոյեմբերի 7-ին։ Գրոսսին կուսումնասիրի ատոմակայանի վիճակն ու կգնահատի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 2021-ի տված անվտանգության ցուցումներին համապատասխանեցումը։
Գործակալությունը նշում է, որ ԱԷՄԳ-ն այժմ կենտրոնացած է «տարածաշրջանում միջուկային անվտանգության ապահովման վրա» և Գրոսսիի այցը Բելառուս հենց այս համատեքստում է։
Օստրովեցի ատոմակայանը կառուցել է «Ռոսատոմ» ռուսաստանյան ընկերությունը: Ծրագրի համար Բելառուսը Ռուսաստանից ստացել է մոտ 10 միլիարդ դոլարի վարկ: Օստրովեցը գտնվում է Գրոդնոյի շրջանում: Հարևան Լիտվան խստորեն դատապարտել է մայրաքաղաք Վիլնյուսից 50 կիլոմետր հեռավորության վրա ատոմակայան կառուցելու Մինսկի ծրագիրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսում տեղի է ունեցել առաջին ատոմակայանի բացումը