Գրիգոր Մինասյանն ազատվեց արդարադատության նախարարի պաշտոնից

Արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյան, արխիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ստորագրել է Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ [...] Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից», - ասված է հրամանագրում, որը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:

Մինասյանը երեկ է հրաժարականի դիմում ներկայացրել, դրան նախորդել էր նրա պաշտոնանկության հարցը քննարկելու պահանջով Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ստորագրահավաքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔՊ-ն արդարադատության նախարարի թեկնածություններ է քննարկում Խնդիր ունեմ ՔՊ խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ. Մինասյանը հրաժարական է տվել