Լրտեսության մեջ մեղադրվող Wall Street Journal-ի թղթակից, ԱՄՆ-ի քաղաքացի Էվան Գերշկովիչի ռուսաստանյան դատավարությունը կսկսվի հունիսի 26-ին և կանցկացվի փակ դռների հետևում, հաղորդել են ռուսական պետական լրատվամիջոցները։
Անցյալ շաբաթ դատախազները հայտնեցին, որ Գերշկովիչի գործը քննվելու է Եկատերինբուրգում, որտեղ լրագրողը ձերբակալվել է 2023 թվականի մարտին։
- Ամերիկյան առաջատար թերթի թղթակիցը, ըստ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, ամերիկյան հատուկ ծառայությունների հանձնարարությամբ տեղեկություններ է հավաքագրել ռուսաստանյան ռազմաարդյունաբերության վերաբերյալ՝ Նիժնի Տագիլում գտնվող «Ուրալվագոնզավոդ» պաշտպանական ձեռնարկության գործունեության մասին:
- Լրագրողը մեղքը չի ընդունում՝ պնդելով, որ Ռուսաստանում զբաղվել է բացառապես լրագրողական գործունեությամբ։ The Wall Street Journal-ը նույնպես հերքում է իր թղթակցին վերագրվող մեղադրանքները։
- ԱՄՆ իշխանությունները, իրավապաշտպան և լրագրողական միջազգային կազմակերպությունները Մոսկվային կոչ են արել ազատ արձակել Գերշկովիչին։ ԱՄՆ Պետդեպարտամենտը Գերշկովիչին ճանաչում է որպես «անօրինական կերպով ձերբակալված»։