Գերմանիայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայումը «զսպաշապիկ» կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար հայտարարել է գերմանական Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հայտարարությունը։
Բերբոքն ընդգծել է, որ Գերմանիան, ինչպես ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում, այնպես էլ ազգային մակարդակով, ներդրումներ է կատարում իր անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ։
«Այդ միջոցները ներառում են Գերմանիայում ամերիկյան հեռահար զենք տեղակայելու որոշումը», - ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան դաշինքի հոբելյանական գագաթնաժողովում հայտարարվեց, որ ամերիկյան հեռահար հրթիռները Գերմանիայում կտեղակայվեն 2026-ին։ Խոսքը, մասնավորապես, SM-6 զենիթային հրթիռների, "Томагавк" թևավոր հրթիռների և փորձարարական հիպերձայնային զենքի համակարգերի մասին է։
Պուտինը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ եթե Վաշինգտոնը հեռահար հրթիռներ տեղակայի Գերմանիայում, Ռուսաստանը նմանատիպ հարվածային զինատեսակներ կտեղակայի։
Սանկտ Պետերբուրգում կայացած ռազմածովային շքերթի ժամանակ Պուտինը խոստացել է «հայելային միջոցներ կիրառել»՝ ասելով, որ այդ քայլով ԱՄՆ-ն կարող է հրահրել «սառը պատերազմի» տիպի հրթիռային ճգնաժամի առաջացմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն զգուշացրել է ԱՄՆ-ին, որ ՌԴ-ն կարող է իրեն ազատ համարել հրթիռների տեղակայման մորատորիումից