Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ եթե Վաշինգտոնը հեռահար հրթիռներ տեղակայի Գերմանիայում, Ռուսաստանը նմանատիպ հարվածային զինատեսակներ կտեղակայի։
Սանկտ Պետերբուրգում կայացած ռազմածովային շքերթի ժամանակ Պուտինը խոստացել է «հայելային միջոցներ կիրառել»՝ ասելով, որ այդ քայլով ԱՄՆ-ն կարող է հրահրել «սառը պատերազմի» տիպի հրթիռային ճգնաժամի առաջացմանը:
«Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրագործի նման ծրագրերը, մենք մեզ ազատ կհամարենք միջին և փոքր հեռահարության հարվածային զենքերի տեղակայման նախկինում ընդունված մորատորիումից», - նշել է նա:
Միացյալ Նահանգները կսկսի հեռահար կրակային ուժեր տեղակայել Գերմանիայում 2026 թվականին՝ փորձելով ցույց տալ իր հավատարմությունը ՆԱՏՕ-ին և եվրոպական պաշտպանությանը, ասվում է այս ամսվա սկզբին ԱՄՆ-ի և Գերմանիայի համատեղ արած հայտարարության մեջ։