Գերմանիայի իշխանությունները Լիբանանից տարհանում են դեսպանատան աշխատողների ընտանիքներին, Գերմանիայի քաղաքացիներին։
Պաշտոնական Բեռլինը նշում է, որ խոսքը մասնավորապես առողջության առումով խոցելի մարդկանց մասին է, միաժամանակ հավելելով, որ Գերմանիայի կառավարությունն աջակցում է բոլոր նրանց, ովքեր փորձում են լքել երկիրը:
Գերմանիայի արտգործնախարարությունը հաղորդագրությունում հիշեցնում է, որ իր քաղաքացիներին դեռևս 2023 թվականի հոկտեմբերին են հորդորել լքել Լիբանանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելը շարունակում է հրթիռակոծել Լիբանանի տարածքըՄերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր Իսրայելն առաջին անգամ հարվածել է Բեյրութի կենտրոնին«Հեզբոլա» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան սպանվել է