Այսօր Գազայում իսրայելական երկու առանձին հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, տեղեկացնում են պաղեստինյան աղբյուրները։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածներից մեկի թիրախը Գազայի արևելյան Թուֆահ թաղամասում գտնվող՝ ապաստարանի վերածված դպրոցն էր, հարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ: Գերատեսչության փոխանցմամբ՝ զոհերի թվում են տեղի երկու լրագրողներ, հղի կին և երեխա։
Իսրայելական բանակը հայտարարել է, թե հարվածի թիրախը պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման գրոհայինն էր, չներկայացնելով որևէ ապացույց կամ այլ մանրամասներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելը նոր պաշտպանության նախարար ունիՆեթանյահուն պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարինԳազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 23 հոգի. բժիշկներ