2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հունիսի 10-ի առավոտյան դրությամբ հասել է 37 հազար 124-ի, հայտնել է Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
Անցած 24 ժամում Իսրայելի ուժերը Գազայի հատվածի տարբեր շրջաններում իրագործել են գրոհներ, որոնց հետևանքով սպանվել է 40 պաղեստինցի, ևս 218 մարդ վիրավորվել է: Պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած պաղեստինցիների թիվը հունիսի 10-ի առավոտյան դրությամբ հասել է 84 հազար 712-ի:
Զոհերի և վիրավորների թվում կան հազարավոր կանայք և երեխաներ: Մեծ թվով պետություններ Իսրայելից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Պատերազմը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անանկնալ հարձակում են գործել հրեական խաղաղ ավանների վրա, սպանելով մոտ 1200 և պատանդառելով մոտ 250 իսրայելցու:
Դրանից հետո Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, վարչապետ Բենյամին Նեթանյահուին հանձնարարել է կազմել ռազմական ժամանակաշրջանի կառավարություն:
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի բանակը լայնածավալ գործողություններով ամբողջությամբ կոչնչացնի «Համաս»-ի բոլոր կառուցվածքները, հենակետերը, զինված խմբերն ու պահեստները:
Մեծ թվով պետություններ անհամաչափ են որակում Իսրայելի գործողությունները և պահանջում են դադարեցնել պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանդը Գազայի հատվածում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բեննի Գանցը հրաժարական է ներկայացրել