Մատչելիության հղումներ

Բեննի Գանցը հրաժարական է ներկայացրել


Բեննի Գանցը հայտնում է հրաժարականի մասին, Ռամատ Գան, Թել Ավիվ, 9 հունիսի, 2024թ.
Բեննի Գանցը հայտնում է հրաժարականի մասին, Ռամատ Գան, Թել Ավիվ, 9 հունիսի, 2024թ.

Իսրայելցի կենտրոնամետ քաղաքական գործիչ, ռազմական կառավարության նախարար Բենի Գանցը հրաժարական է ներկայացրել, պնդելով, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն չունի Գազայի հատվածում հաղթանակի հասնելու և այդ տարածքի հետպատերազմյան կառավարման հստակ ծրագիր։

Գանցն անցած տարիներին եղել է Նեթանյահուի քաղաքական մրցակիցը և սկզբունքային ընդդիմախոսը, սակայն համաձայնել է միանալ ռազմական կառավարությանն այն բանից հետո, երբ «Համաս» զինված խմբավորումը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակվել է հրեական ավանների վրա, ինչին ի պատասխան Իսրայելի բանակը սկսել է հարվածներ հասցնել զինյալներին:

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրոպական միությունում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:

Վերջին շաբաթներին Գանցը սկսել է բացահայտ քննադատել Նեթանյահուին: Նրա հեռանակը կառավարությունից վարչապետին չի զրկի անհրաժեշտ մեծամասնությունից, սակայն Գազայում հրադադարի պահանջով Իսրայելի վրա գործադրվող միջազգային ճնշումների պայմաններում այդ հրաժարականը կարող է լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ։

Գանցն ավելի վաղ կոչ է արել Նեթանյահուին մինչև հունիսի 8-ը հստակ ծրագիր մշակել և պարզաբանել, թե ինչ է նախատեսում կառավարությունը Գազայի հարցում: Ինչպես և ենթադրվել է, վարչապետից պատասխան չի ստացվել, և նախարարը հրաժարականի մասին է հայտնել:

Իր ելույթում Գանցը նշել է, որ աջակցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկված հրադադարի ծրագրին, ասելով, որ պատանդների վերադարձը «նախարարի պաշտոնից վեր է դասում»։

Իսրայելում տարբեր տարիներին պաշտպանության և արդարադատության նախարարի, գլխավոր շտաբի պետի, խորհրդարանի՝ Սենատի խոսնակի, ինչպես նաև վարչապետի պաշտոնները զբաղեցրած Բեննի Գանցը նաև կոչ է արել երկրում վերստին անցկացնել արտահերթ ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG