Գազայի հատվածում հրադադարի հասնելու համաձայնագրի 90 տոկոսը համաձայնեցված է, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա նշել է, սակայն, կան մի քանի կարևոր խնդիրներ, և հրադադարի համար անհրաժեշտ է, որ Իսրայելը և ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը «այո» ասեն մնացած հարցերի շուրջ։
Էնթոնի Բլինքենի խոսքով՝ չհամաձայնեցված հարցերից է «Ֆիլադելֆիայի միջանցքը»՝ Գազայի հատվածի հարավային եզրին, որը սահմանակից է Եգիպտոսին։
Նա ասել է, որ համաձայնագիրը նաև որոշ բացեր ունի իսրայելցի պատանդների և պաղեստինցի գերիների փոխանակման հարցում:
Նախագահ Ջո Բայդենը մայիսի 31-ին ներկայացրել է եռափուլ հրադադարի առաջարկ, սակայն այդ ժամանակից ի վեր հրադադարի և Գազայում պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջնական համաձայնագրում բացերը մնացել են:
Ծայրահեղական «Համաս»-ը մերժում է միջանցքում Իսրայելի ցանկացած ներկայություն, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ Իսրայելը չի լքի միջանցքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայի համար հրադադարի մասին նոր առաջարկների կարիք չկա. «Համաս»