Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը «ավելի աղետալի է»։ ՄԱԿ-զգուշացնում է, որ ավելի քան 1 միլիոն մարդ օգոստոսին Գազայի հարավում և կենտրոնական հատվածում մարդասիրական միջոցներով սննդի չափաբաժին չի ստացել:
«Չնայած մեր առջև ծառացած մարտահրավերներին՝ ՄԱԿ-ը և այլ մարդասիրական կազմակերպությունները շարունակում են հնարավոր ամեն ինչ անել պաղեստինցիներին կենսարար օգնություն տրամադրելու համար»,- ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր գործակալությունը օրերս հայտարարել էր, որ զգալի առաջընթաց է գրանցել Գազայի հատվածում երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստելու հարցում։ Կառույցը միաժամանակ կոչ է արել մշտական հրադադար հաստատել՝ հումանիտար ճգնաժամը թեթևացնելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ը ողջունում է Գազայում պոլիոմելիտի դեմ պայքարի առաջընթացը և հրադադարի կոչ անում