«Մեծ յոթնյակի» առաջնորդները Իտալիայում կայացած գագաթնաժողովում չեն քննարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած պայմանները, «քանի որ բոլորը գիտեին, որ դրանք լուրջ չեն», - ZDF հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Շվեյցարիա մեկնելուց առաջ, որտեղ այսօր մեկնարկում է Ուկրաինայի «խաղաղության բանաձևի» շուրջ երկօրյա գագաթնաժողովը, Գերմանիայի առաջնորդն ասել է, որ Պուտինն Ուկրաինային առաջարկում է հրաժարվել Ռուսաստանի հավակնած չորս շրջաններից, դադարեցնել ռազմական գործողությունները և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հավակնություններից, այդ ամենն, ըստ Օլաֆ Շոլցի, խաղաղության համաշխարհային գագաթնաժողովից, որից Ռուսաստանը հրավիրված չէ, ուշադրությունը շեղելու համար է։
«Բոլորը գիտեն, որ այդ առաջարկները լուրջ չէին, այլ կապված էին Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովի հետ», - Գերմանիայի կանցլերի խոսքերն է մեջբերում «Ռոյթեր»-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը կրկին առաջ է քաշում Ուկրաինայում խաղաղության դիմաց նախկինում մերժված ռուսական կողմի պայմանները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը մերժել է Պուտինի առաջարկները