Ֆրանսուա Բայրուն նշանակվեց Ֆրանսիայի վարչապետ

Էմանյուել Մակրոնն ու Ֆրանսուա Բայրուն

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երկրի վարչապետ նշանակեց Ֆրանսուա Բայրուին։

73-ամյա Բայրուն այդ պաշտոնում փոխարինում է Միշել Բարնիեին, որը հրաժարական տվեց անցյալ շաբաթ խորհրդարանի կողմից անվստահության քվե ստանալու արդյունքում։

Ֆրանսիայի Լիբերալ կուսակցությունն առաջնորդող Բայրուն վետերան քաղաքական գործիչ է, 1993-1997 թվականներին զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը, 2017-ին էլ նշանակվել արդարադատության նախարար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն հայտնեց կառավարությանը