Եվրախորհրդարանը հաստատեց Ուրսուլա ֆոն դեր Լայենի թեկնածությունը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Նրա երկրորդ հնգամյա ժամկետով պաշտոնավարման առաջարկին կողմ են քվեարկել 720 պատգամավորներից 401-ը։
Գերմանացի քաղաքական գործիչը ԵՄ օրենսդիր մարմնում ներկայացնում է մեծությամբ առաջին խմբակցությունն՝ աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։ Այժմ ֆոն դեր Լայենը պետք է Եվրոպական հանձնաժողովի նոր կազմ ձևավորի։ Հաղորդվում է, որ առաջին անգամ նրա գլխավորած գերատեսչությունում կստեղծվի նոր պաշտոն՝ պաշտպանության հարցերով հանձնակատար։
Իր ծրագրային ելույթում Եվրահանձնաժողովի նախագահությունը երկրորդ անգամ ստանձնող գործիչը հայտարարել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու վճռականության մասին, խոսել Ռուսաստանից բխող սպառնալիքների դեմ պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությունից։ Նա խոստացել է հետագայում էլ խստացնել դաշինքի արտաքին սահմանները՝ Ռուսաստանին ու Բելառուսին ուղիղ մեղադրելով երրորդ երկրների միջոցով Եվրամիությանը ճնշելու փորձերի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանը քննարկում է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի թեկնածությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ գագաթնաժողովը հաստատեց նոր ղեկավարներին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան ԵՄ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրեց