Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը քննարկում է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի թեկնածությունը


Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ
Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ

Եվրախորհրդարանը քննարկում է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի թեկնածությունը։

Հնգամյա ժամկետով վերընտրվել ձգտող գերմանացի քաղաքական գործիչը ԵՄ օրենսդիր մարմնում ներկայացնում է մեծությամբ առաջին խմբակցությունն՝ աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։

Նրա թեկնածությանն ավելի վաղ աջակցություն են հայտնել դաշինքի անդամ երկրների ղեկավարները։ Այդուհանդերձ ակնկալվում է, որ նրա թեկնածությունը կհաստատվի ձայների աննշան առավելությամբ, քանի որ աջերն ու ծայրահեղ ձախերը դեմ են նրա վերընտրվելուն։

Եվրախորհրդարանի նորընտիր կազմի առաջ ելույթ ունենալով Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել է շարունակել իր վճռական աջակցությունն Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան դա պահանջվի»:

Նա քննադատել է նրանց, ովքեր իր կարծիքով, օգնում են առաջ մղել Ռուսաստանի նարատիվներն՝ այդ համատեքստում հնչեցնելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անունը և պնդելով, որ նրա վերջին այցը Մոսկվա «խաղաղության» առաքելություն չէր, ինչպես Օրբանն է փորձում ներկայացնել։

Անցած հինգ տարիներին Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ առաջիկայում այդ կառույցում կստեղծվի պաշտպանության հարցերով հանձնակատարի պաշտոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG