Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին:
Ըստ հայկական կողմի՝ Գրիգորյանն ընդգծել է բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը՝ հիմնված Հայաստան-Իրան երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության վրա, Ահմադիանն իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին և այդ համատեքստում Հայաստան-Իրան գործակցության հեռանկարները, նախանշել համագործակցության նոր ուղիները:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Երևան է ժամանել հունվարի 8-ին՝ Բաքվից։ Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման օրակարգից շատ մանրամասներ չեն հաղորդվում, միայն նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ Ադրբեջանն ուզենա հարձակվել. Իրանի դեսպան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը կողմ է Նախիջևան-Սյունիք ճանապարհի գործարկմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո․ Սոբհանի