Երևանը կրկին հայտարարում է՝ հայ-ադրեջանական խաղաղության պայմանագիրը «մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում» կարելի է ստորագրել։
Այս մասին Թբիլիսիում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վրացի պաշտոնակից Իլյա Դարչիաշվիլիի հետ երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում։
«Մենք կարծում ենք, որ սա պատմական իրադարձություն է մեր տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանման և հաստատման համար։ Կցանկանայի նաև քննարկել ենթակառուցվածքների և հաղորդակցությունների ամբողջական բացման կարևորությունը տարածաշրջանում կայունության զարգացման և ապահովման տեսանկյունից: Մենք կառուցողականորեն տրամադրված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը», - Վրաստանի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, հայտարարել է Միրզոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը Երևանի հետ համաձայնության նոր ձևաչափ է առաջ քաշում՝ հիմնական սկզբունքների նախաստորագրում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվից «դրական արձագանք չի տեսնում» խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ստորագրելու առաջարկինՄիրզոյանն այսօր է ժամանել Թբիլիսի։ Նա նախ առանձնազրույց է ունեցել Դարչիաշվիլիի հետ, ապա քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, օրակարգում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցեր էին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Թբիլիսի
Մանրամասները տե՛ս այստեղ