Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք հանձնառու ենք աջակցել այս գործընթացին: Ինչպես ասել ենք, սա խաղաղության ժամանակն է, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ», - հավելել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
Պաշտոնական Բաքուն նախօրեին հայտարարեց խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գալու առաջարկի մասին, ինչին Երևանը դեռ չի արձագանքել։ Փոխարենը Հայաստանը պնդում է՝ պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել խաղաղության պայմանագրի տեքստն ու ստորագրել այն։
Իսկ Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարեց՝ խաղաղության պայմանագրի մեծ մասը համաձայնեցված է՝ կրկին վերահաստատելով իր երկրի նախապայմանները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կմեկնի՞ Բաքու Արարատ Միրզոյանը. COP29-ին մասնակցելու հրավերը Հայաստանի արտգործնախարարին են ուղարկել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հովսեփ Խուրշուդյան. Խաղաղության գործընթացը փակուղում չէ