Էրդողանը ողջունել է Ֆրանսիայի որոշումը՝ դիվանագետներ ուղարկել Դամասկոս

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ողջունել է Ֆրանսիայի որոշումը՝ դիվանագետներ ուղարկել Դամասկոս Բաշար ալ-Ասադի տապալումից հետո, հայտնել են Էրդողանի գրասենյակից:

Ֆրանսիական պատվիրակությունը երեքշաբթի ժամանեց Դամասկոսում ֆրանսիական դեսպանատուն։ Դա նրանց առաջին այցն էր այն բանից հետո, երբ իսլամիստների գլխավորած ապստամբները ստիպեցին Ասադին լքել երկիրը:

Էրդողանը նաև հայտնել է, որ այժմ փորձելու են սիրիացի փախստականներին իրենց երկիր վերադարձնել։ Թուրքիան, որտեղ ապրում է մոտ 3 միլիոն փախստական, հուսով է, որ Դամասկոսում իշխանության փոփոխությունը թույլ կտա նրանցից շատերին վերադառնալ Սիրիա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիացի դիվանագետները վաղը կայցելեն Սիրիա