Էրդողան․ «Ողջունում ենք Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Ողջունելի է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը», - այսօր Անկարայում, իշխող «Արդարություն և Զարգացում» խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը նաև Անկարայի միանշանակ աջակցությունն է հայտնել Լիբանանին՝ պնդելով, թե Իսրայելը կարող է պատերազմ սկսել այդ երկրի դեմ։

«Թուրքիան աջակցում է Լիբանանին և մյուս տարածաշրջանային դերակատարներին ևս կոչ է անում սատարել Բեյրութին», - հայտարարել է Էրդողանը։

Հունիսի 21-ին Երևանը հայտնեց, որ ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Պաղեստինը շնորհակալությամբ, Իսրայելը կոշտ քննադատությամբ է արձագանքել Հայաստանի այս որոշմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Երևանի որոշումը