Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժում կամ միջադեպ չի արձանագրել, ասված է նրանց X-ում արված գրառման մեջ։
EUMA continues its daily patrols on the Armenian side of the border with Azerbaijan. The Mission’s monitors haven’t observed any unusual movements or incidents.
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) June 14, 2024
Հայկական կողմն ավելի վաղ հերքել է Բաքվի պնդումը առավոտյան «կրակ բացելու վերաբերյալ»։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը։
Բացի այդ, նախօրեին ևս երկու անգամ նույնաբովանդակ հայտարարություններով Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին մեղադրել է «Նախիջևանի ուղղությամբ տեղակայված դիրքերին կրակելու համար»։ Հայաստանի ՊՆ-ն հերքել է այս պնդումները ևս՝ դրանք ապատեղեկատվություն որակելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը ապատեղեկատվություն է որակում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի հերթական պնդումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ