Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Հայկական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանական կողմը մասնավորապես պնդել է, թե հայկական զինուժը կրակել է Նախիջևանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։

Բաքուն նախօրեին ևս պնդել էր, թե հայկական զինուժը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում կրակել է Նախիջևանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։ Հայաստանի ՊՆ-ն այս հայտարարությունը ևս հերքել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG