Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ այցելել է Ներքին Հանդ, «հաջող պարեկություն իրականացրել» Հայաստանի հարավում գտնվող սահմանին։
Հաղորդագրությունում նշվում է, որ առաքելությունը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հումանիտար և անվտանգային իրավիճակը։
«Առաքելության ղեկավարը և թիմի անդամները հանդիպեցին համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ։ Նա ջերմորեն ողջունեց մեզ գյուղում», - նշվում է առաքելության X-ի էջում։
Yesterday, EUMA carried out a successful patrol to Nerkin Hand in southern Armenia to assess the humanitarian and security situation by the AM/AZ border. Head of Mission and the EUMA team met with Mayor Khachatur Baghdasaryan, who warmly welcomed us to the village.🇦🇲🇪🇺 pic.twitter.com/z3T75gQPUn
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) August 8, 2024
Մայիսին ռուս սահմանապահները դուրս եկան Ներքին Հանդից։ Նրանք Հայաստանի տարածքում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։
Ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն, «Ազատության» հարցին պատասխանելով, փաստացի առաջին անգամ ակնարկել էր, որ Ադրբեջանի հետ սահմանազատումից ու սահմանագծումից հետո նրանք պիտի դուրս գան։ «… սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը», - ասել էր գործադիրի ղեկավարը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակն էլ հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Ըստ ռուսական կողմի՝ «Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին․ ԱԽ քարտուղար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում. Բորտնիկով