Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, այսօր հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։
«Ի դեմս սահմանապահների՝ մեր ներկայությունը Հայաստանում մնում է», - Դաշնային խորհրդում իր թեկնածության շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Բորտնիկովը։
Ռուս պաշտոնյան վերահաստատել է՝ ռուս սահմանապահները կշարունակեն իրենց ծառայությունը հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին։ Ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Բորտնիկովը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես դիմել են Մոսկվային ռուսական զորքը շփման գծից դուրս բերելու խնդրանքով, և հայկական կողմի խնդրանքով փակվելու է նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը։
Օրերս ՌԴ նախագահի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։