DHL ընկերության բեռնատար ինքնաթիռն ընկել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ գտնվող երկհարկանի բնակելի շենքի վրա, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով օդանավակայանի, ոստիկանության և հրշեջ ծառայության ներկայացուցիչներին։
Ըստ աղբյուրի՝ մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել։
"Delfi Литва"-ի փոխանցմամբ, ինքնաթիռի ընկնելուց հետո պայթյուն է որոտացել, ապա հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ ինքնաթիռում չորս մարդ է եղել՝ երկու օդաչու, երկու աշխատակից։
Delfi-ին գրում է, որ օդաչուներից մեկը փրկվել է, գիտակցությունը տեղն է։
«Մեկ մարդ զոհվել է, անձնակազմի երկու անդամները հայտնաբերվել են, մենք փնտրում ենք չորրորդին», - Elta-ին ասել է հրշեջ-փրկարարական վարչության պետ Ռենատաս Պոզելան՝ նշելով, որ դեպքի վայրում փրկարարները դեռ աշխատում են։
Ոստիկանության տվյալներով՝ հրդեհ է բռնկվել երկհարկանի բնակելի շենքում, որտեղ չորս բնակարան կա։ 12 մարդ տարհանվել է, բնակիչների շրջանում տուժածներ չկան։
Օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է։ Կործանված ինքնաթիռը թռչում էր Լայպցիգից։ DHL-ն օդանավը վարձակալել է SWIFT Air-ից, հաղորդում է Delfi-ն։ Flightradar24-ն հայտնում է, որ խոսքը Boeing 737 բեռնատար ինքնաթիռի մասին է։
Վթարի հավանական պատճառները դեռ չեն նշվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրազիլիայում ինքնաթիռ է կործանվել. 62 ուղևորի ճակատագիրը դեռ հայտնի չէ