Դավոսում հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները

Զելենսկի-Ալիև հանդիպում Մոկդովայում, 1-ը հունիսի, 2023թ․

Զելենսկի-Ալիև հանդիպում Մոկդովայում, 1-ը հունիսի, 2023թ․

Դավոսում հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին։

«Զրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Ուկրաինայի միջև կապերը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, համագործակցությունը էներգետիկ ոլորտում և տարածաշրջանային անվտանգության հարցեր», - ասված է Ադրեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմը շեշտում է, որ հանդիպումը կայացել է պաշտոնական Կիևի նախաձեռնությամբ։

Զելենսկու գրասենյակը հանդիպման մասին մանրամասներ առայժմ չի հաղորդել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն ու Զելենսկին հայտարարում են երկու երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին