Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց:
Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանն այսօր բավարարել է նախկին նախարարի պաշտպան Անդրանիկ Մանուկյանի միջնորդությունը՝ Տոնոյանին գրավի դիմաց ազատելու մասին: Այս պահին նրանք զբաղված են գումարի հավաքման հարցով:
Նա գրեթե 3 տարի է՝ կալանավորված է «անպիտան հրթիռների» գործով։ Նախկին նախարարն այս գործով անցնող 7 մեղադրյալներից միակն է, որ անազատության մեջ է։ Դատարանը մերժել էր Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։
Ինքը՝ Դավիթ Տոնոյանը չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է, որ իր նկատմամբ «թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Տոնոյանը հայտարարում է՝ իր նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդում է վարչապետը