Դատարանը մերժեց Ռոման Երիցյանի եղբորը՝ Արամ Երիցյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը, տեղեկացնում է Երիցյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Անցած շաբաթ պարեկների հետ միջադեպից հետո ձերբակալված և երեք օր անց դատարանի որոշմամբ ազատ արձակված Արամ Երիցյանն երեկ առավոտյան կրկին ձերբակալվել էր։
Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցել էին, որ երկրորդ անգամ են կալանքի միջնորդություն ներկայացնելու, բայց թե այս անգամ ինչ հիմքով՝ չէին պարզաբանել։
Երիցյանի մյուս փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանը երեկ «Ազատության»-ը փոխանցել էր, որ անցած անգամ դատարանը մերժել էր կալանավորել պաշտպանյալին՝ եզրահանգելով, որ ազատությանն մեջ չի խոչընդոտի քննությանը և չի թաքնվի իրավապահներից։ Երկրորդ անգամ միջնորդություն ներկայացնելիս, ըստ փաստաբանի, Քննչականը պետք է այլ հիմք բերի։
Արամ Երիցյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, այս հոդվածով 2-5 տարվա ազատազրկում է նախատեսվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաստաբաններն անօրինական են համարում ՔԿ քայլը. իրավապահները երկրորդ անգամ են փորձում կալանավորել պարեկների գործով մեղադրյալին
Մանրամասները տե՛ս այստեղ