Չինացի զինվորները ժամանել են Բելառուս՝ հակաահաբեկչական զորավարժության

Չինաստանի նախագհ Սի Ծինփին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Չինացի զինծառայողները երեկ ժամանել են Բելառուս՝ համատեղ «հակաահաբեկչական վերապատրաստման զորավարժության» համար, հաղորդել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության, վարժանքները կանցկացվեն հուլիսի 8-19-ը: Համատեղ զորավարժությունը «հիմք կդնի զորքերի համատեղ վերապատրաստման ոլորտում բելառուսա-չինական հարաբերությունների հետագա զարգացման համար», - նշում է Բելառուսի ռազմական գերատեսչությունը:

Բելառուսը հուլիսի 4-ին անդամակցեց Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ տարածաշրջանային միավորում, որին սատարում են պաշտոնական Մոսկվան և Պեկինը՝ որպես այլընտրանք Արևմուտքի ազդեցությանը: Չինաստանը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերն ընդլայնելու ուղղությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բելառուսը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության 10-րդ լիիրավ անդամՍի Ծինփինն Ալիևին հրավիրել է Չինաստան