Մատչելիության հղումներ

Սի Ծինփինն Ալիևին հրավիրել է Չինաստան


Ալիև-Սի Ծինփին հանդիպում Պեկինում, ապրիլ, 2019թ․
Ալիև-Սի Ծինփին հանդիպում Պեկինում, ապրիլ, 2019թ․

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ադրբեջանի նախագահին հրավիրել է Չինաստան՝ մասնակցելու Պեկինում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և միաժամանակ պետական այց կատարել Չինաստան։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իլհամ Ալիևը գոհունակությամբ է ընդունել հրավերը։

Ալիևն ու Սի Ծինփինը Աստանայում մասնակցում են Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի երկօրյա նիստին։

Չինաստանի նախագահն ընդգծել է, որ աջակցում են կազմակերպությունում Ադրբեջանի կարգավիճակի բարձրացմանը՝ շեշտելով՝ հաջորդ տարի Չինաստանի նախագահության շրջանակներում հատուկ ուշադրություն կդարձվի այդ հարցին։

ՇՀԿ-ն քաղաքական և անվտանգության կազմակերպություն է, ստեղծվել է Չինաստանի և Ռուսաստանի կողմից 2001 թվականին։ Կազմակերպությունն 9 անդամ պետություն ունի՝ Ռուսաստան, Հնդկաստան, Ղազախստան, Չինաստան, Ղրղըզստան, Պակիստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Իրան։ Ակնկալում է նաև Բելառուսի անդամակցությունը, որը նախատեսվում է հաստատել հուլիսի 4-ին կայանալիք գագաթնաժողովում։ Հայաստանը կազմակերպությունում գործընկերոջ կարգավիճակ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG