Ադրբեջանցի իրավապաշտպան, ղարաբաղյան հարցով փորձագետ, նախկին քաղբանտարկյալ Արիֆ Յունուսովը չի կարծում, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթները նշանակում են, որ շուտով պատերազմ է լինելու, «ինչպես հայ հասարակության մեջ շատերը կարծեցին»։
Ըստ փորձագետի՝ Ալիևի հայտարարություններն ավելի շատ ուղղված էին Եվրամիությանն ու Միացյալ Նահանգներին՝ նկատելով՝ եվրոպացի դիտորդների թեման վաղուց է նյարդայնացնում թե՛ Բաքվին, թե՛ Մոսկվային։
Ընդգծելով, որ Ալիևը բազմիցս է խոսել Հայաստանի սպառազինության, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Յունուսովը՝ շեշտեց՝ ադրբեջանցիների համար այս թեմաներն արդեն շատ չարչրկված են, և դրանք Ադրբեջանում մեծ հնչեղություն չեն ստանում, փոխարենը Արևմուտքի, մասնավորապես, ամերիկացիների հետ հարաբերություններն, ըստ փորձագետի, Բաքվում ավելի կարևոր թեմա են ընկալվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյան«Հայաստանում շատերը կարծեցին, որ նրա կոշտ, ագրեսիվ հռետորաբանությունը նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Չեմ կարծում, որ հիմա դա այդպես է: Ադրբեջանում կա այն ըմբռնումը, որ մենք չենք առաջատար աշխարհաքաղաքական խաղացողներն այս խաղում, այլ կան այլ խաղացողներ, օրինակ, Միացյալ Նահանգները։ Մտածում են՝ թող Թրամփը գա, նոր տեսնենք, թե ինչ կլինի։ Իսկ Թրամփը հիմա առաջին հերթին զբաղվելու է Ռուսաստանով, Ուկրաինայով։ Նա ժամանակ չի ունենա մեր տարածաշրջանի գործերով զբաղվելու։ Իսկ նման պայմաններում դժվար թե այստեղ որևէ լուրջ սրացում լինի։ Հայտարարություններ, ելույթներ, այո՛, կլինեն։ Դրան պետք է պատրաստ լինել», - «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը:
Հունվարի 8-ին Ալիևը հայտարարեց, թե Հայաստանը ֆաշիստական պետություն է, որ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի համար, սպառնալիք, որին դիմակայելու առաքելությունը Բաքուն պատրաստ է ստանձնել։ Ադրբեջանի նախագահը նաև Երևանին զինաթափման պահանջ ներկայացրեց, ինչպես նաև հիշեց Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև անխափան կապի ապահովումը՝ պնդելով՝ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և այն կբացվի»։
Յունուսովի կարծիքով՝ սա ճնշում է և հիշեցնում է այն, ինչ երբեմն անում է Թրամփը:
Յունուսովի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․