Բորել. Թբիլիսի այցելող Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորել, արխիվ

Թբիլիսի այցելող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը, հայտարարել է դաշինքի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նա «այսօր մեկնում է Վրաստան (...), հավանաբար՝ ցույց տալու իր աջակցությունը Վրաստանի կառավարությանը», - իսպանական Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Բորելը և հավելել. - «Անկախ նրանից, թե ինչ կասի պարոն Օրբանն իր այցի ընթացքում, նա չի ներկայացնում Եվրամիությունը»։

Հունգարիայի առաջնորդն առաջինն է շնորհավորել Վրաստանի իշխող ուժին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ չսպասելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը:

Վարչապետ Օրբանը նախատեսում է Թբիլիսի ժամանել այսօր երեկոյան։ Նրա այցի օրակարգի մանրամասները դեռ հայտնի չեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանի ընդդիմությունն և նախագահը քվեարկության արդյունքները չեն ճանաչում. Զուրաբիշվիլին հանրահավաք է հրավիրելՎիկտոր Օրբանն այսօր կժամանի ԹբիլիսիՓաշինյանը, Ալիևը, Օրբանը շնորհավորել են Կոբախիձեին