«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն այսօր վաղ առավոտից որոշ ժամանակով Երևանում փողոցներ են փակել։
Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ակցիայի մեկ մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջ չկատարելու համար։
Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արդեն երկու օր է փակ է պահում Բաղրամյան պողոտան, վրաններ են տեղադրել այնտեղ և գիշերում են պողոտայում։
Տավուշից մեկ ամիս առաջ Երևան հասած շարժումն անհնազանդության ակցիաներ է իրականացնում, հանդիպումներ ունենում քաղաքական ուժերի, մասնագիտական շրջանակների հետ, հանրահավաքներ անցկացնում ոչ միայն Երևանում, նաև մարզերում:
Նախօրեի հանրահավաքին շարժման առաջնորդը հայտարարեց, թե մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության և վարչապետ Փաշինյանի հեռացմանը՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել նաև քաղաքական այլ լուծումներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազգային ժողովի խորհուրդը մերժեց արտահերթ նիստ գումարելու ընդդիմության առաջարկը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը վստահ է՝ անկախ ՔՊ-ի ցանկությունից հունիսի 17-ին ԱԺ արտահերթ նիստը կլինիԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հոգևորականի նպատակը բախումներն են, պետական տարածք մտնելը, բայց նա փակուղում է. Անդրանիկ Քոչարյան