Բեյրութի հարավային արվարձանների՝ նախօերին տեղի ունեցած իսրայելական ռմբակոծության զոհերի թիվը հասել է 31-ի։
Այսօր Լիբանանի մայրաքաղաքում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբիադը՝ նշելով, որ զոհերից երեքը անչափահասներ են։ Լիբանանցի պաշտոնյայի խոսքով՝ ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով ևս 68 մարդ վիրավորվել է։
Իսրայելական կողմը հայտարարել է, որ այս հարձակման արդյունքում սպանվել են իրանամետ «Հեզբոլա» խմբավորման մի շարք բարձրաստիճան հրամանատարներ, այդ թվում՝ կազմակերության հատուկ նշանակության ուժերի ղեկավար Իբրահիմ Աքիլը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հեզբոլա»-ն հաստատել է իր բարձրաստիճան զինվորականների զոհվելու լուրը