Բելգորոդը սեպտեմբերի 2-ի առավոտյան հրթիռակոծության է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Հարձակման հետևանքով «ուղիղ հարվածներ են եղել մեկ սոցիալական և մեկ առևտրային օբյեկտի վրա», գրել է մարզպետը և նշել, որ ամբողջությամբ ավերվել է «Առյուծի ձագ» մանկապարտեզը։ Նրա խոսքով՝ վնասվել է նաև երկու առանձնատուն և մեկ ավտոմեքենա։
Իշխանությունների որոշմամբ՝ շաբաթվա ընթացքում այս տարածքի մանկապարտեզները չեն աշխատի, դպրոցները կգործեն միայն հեռավոր ձևաչափով:
Բացի այդ, Բելգորոդի շրջանի Դուբովոյե գյուղում ուկրաինական զինված ուժերի հարձակման արդյունքում հրդեհվել է երկու տուն և չորս մեքենա, վիրավորվել է տեղի մեկ բնակիչ, ասել է Գլադկովը։
Սա Բելգորոդի երրորդ գնդակոծումն է չորս օրվա ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան մեղադրում է Կիևին Ռուսաստանին զանգվածային հարված հասցնելու մեջ