Բելգորոդի մարզում դաշնային մակարդակի արտակարգ դրություն է հայտարարվել, ասել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նախարարը նշել է, որ ուկրաինական զորքերի գործողությունների հետևանքով «Բելգորոդի մարզում բնակելի տներ և ենթակառույցներ են տուժել, կան զոհեր»։
Նախարարի խոսքով՝ «տեղի ունեցողի ծավալներն այնպիսին են, որ թույլ չեն տալիս մարզին սեփական ուժերով վերացնել արտակարգ իրավիճակների հետևանքները»։
Նախօրեին Բելգորոդի մարզում, ըստ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի, տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրություն էր հայտարարվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելգորոդի մարզում տարածաշրջանային արտակարգ դրություն է սահմանվել