Բելառուսի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության ղեկավար Սերգեյ Մոլունովը և Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը քննարկել են երկկողմ հարաբերություններին, առևտրատնտեսական կապերին համատեղ ինտեգրման կառույցներում փոխգործակցության հարցերը: Այդ մասին այսօր հաղորդագրություն է հրապարակել Բելառուսի արտաքին գերատեսչությունը:
«Հայկական կողմին է փոխանցվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության համապատասխան նոտան», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 12-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ժամկետներ չնշելով, ասել է, որ երկիրը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից:
Փաշինյանը խստորեն քննադատել է Բելառուսի դերը հայ-ադրբեջանական հակամարտությունում և պատերազմի թեմայով Բաքվում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած մեկնաբանությունները:
Նա ասել է, որ հետայսու հայ ոչ մի պաշտոնյա չի մեկնի Բելառուս, քանի դեռ այդ երկիրը Լուկաշենկոն է ղեկավարում:
Մինսկից Հայաստանի վարչապետի այսօրվա հայտարարությունները համարել են իմպուլսիվ, պնդելով, թե դրանցով Նիկոլ Փաշինյանը փորձում է շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից:
Մինսկում հերքում են մեղադրանքը և հավատացնում են, որ բարձր են գնահատում հայ-բելառուսական բարեկամությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-բելառուսական հարաբերությունների սրումը թափ է հավաքում. նոր զարգացումներ