Բայրամովը մասնակցել է ԱՄՆ նախագահի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Լուսանկարը՝ Ջեյհուն Բայրամովի X-ի էջից

Ադրբեջանի արտգոծնախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների համար կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։ Այս մասին հայտնել է Բայրամովը X-ում արած գրառմամբ՝ կից հրապարակելով լուսանկար:

ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանին մասնակցում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին