Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ:
Վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:
Հայտնի չէ, թե արդյոք արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ է մասնակցելու նիստին։ 2022-ին վարչապետին Նյու Յորքում նաև նախարարն էր ուղեկցում, իսկ անցած տարի հենց Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ամբիոնից։
Շաբաթվա սկզբին Վաշինգտոնը հայ - ադրբեջանական բանակցություն կազմակերպելու պատրաստակամություն էր հայտնել։ Առիթն էլ կարող էր դառնալ Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը։