Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։
Այցի շրջանակներում, ըստ ԱԳՆ հաղորդագրության, Բայրամովը ելույթ է ունենալու ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում, ինչպես նաև մասնակցելու է բարձր մակարդակի հանդիպումներին։
Վաղը՝ հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ «դա լիարժեք ձևաչափի հանդիպում է լինելու, որը բավական հագեցած օրակարգ կունենա»։
ԱՊՀ ղեկավարները, ըստ Կրեմլի խոսնակի, «Ռուսաստանի նախագահի մոտ կլինեն հոկտեմբերի 7-ի երեկոյան»։
Թե արդյոք արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս մասնակցելու է, հայտնի չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով․ «Հոկտեմբերի 7-ին Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողով կկայանա»