Հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ «դա լիարժեք ձևաչափի հանդիպում է լինելու, որը բավական հագեցած օրակարգ կունենա»։
ԱՊՀ ղեկավարները, ըստ Կրեմլի խոսնակի, «Ռուսաստանի նախագահի մոտ կլինեն հոկտեմբերի 7-ի երեկոյան»։