Հայաստանն ու Միացյալ Նահանգները միասին աշխատում են ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն, վարչապետ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահը։
«Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում», - ասված է Անկախության 33-րդ տարեդարձի առիթով Ջո Բայդենի ուղերձում։
«Այս ռազմավարական գործընկերությունը նաև կօժանդակի ժողովրդավարական ուղուն միտված Հայաստանի շարունակական ջանքերին՝ քաղաքացիական գործողությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։ Սրանք արժեքներ են, որոնք կիսում են թե՛ ամերիկացիները և թե՛ հայերը», - նշել է Միացյալ Նահանգների նախագահը:
Ջո Բայդենն ընդգծել է՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։
«Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ», - ասվաշ է նախագահ Բայդենի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված ուղերձում:
Հայաստանն այսօր տոնում է Անկախության 33-րդ տարեդարձը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ երկխոսության ընդլայնման օգտին. Լուկաշենկո ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի անկախության մակարդակն օր օրի աճում է. վարչապետ