Բանգլադեշի առողջապահության նախարարն այսօր հայտնել է, որ հուլիսից սկսված հակակառավարական բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան հազար մարդ է զոհվել. սրանք երկրի պատմության մեջ ամենաարյունալի իրադարձություններն էին 1971-ին անկախություն ձեռք բերելուց հետո։
Անկարգությունները հաջորդեցին ուսանողների ակցիաներին, որոնք բողոքում էին գործազրկության բարձր մակարդակ ունեցող Բանգլադեշում պետական ապարատում տարբեր խավերի համար աշխատատեղերի քվոտաներ սահմանելու դեմ։ Երկրի վարչապետը հրաժարական տվեց ու օգոստոսի 5-ին փախավ Հնդկաստան, երբ հարյուրավոր մարդիկ պատրաստվում էին գրոհել կառավարական նստավայրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանգլադեշում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել