Մատչելիության հղումներ

Բանգլադեշում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել


Բանգլադեշում շարունակվող անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զովել, հարյուրավոր վիրավորներ կան։ Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Այսօր ևս ուսանողները փողոցներ են դուրս եկել։

Հուզումների պատճառը պետական ապարատում աշխատատեղերի քվոտաներ սահմանելու կառավարության որոշումն է, մասնավորպես աշխատատեղերի 30 տոկոսը ամրագրվել է Պակիստանից անկախանալու 1971 թվականի պատերազմի մասնակիցների ընտանիքների անդամների համար։

170 միլիոն բնակչություն ունեցող Բանգլադեշում գործազրկության մակարդակը բարձր է, շուրջ 32 միլիոն երիտասարդ չի սովորում և աշխատանք չունի

Աշխատատեղերի քվոտավորման դեմ ցույցերը սկսել են ուսանողները, քանի որ այդ որոշումը էլ ավելի է սահմանափակելու աշխատանք գտնելու հեռանկարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG