Բաքվում հանդիպել են Միխայիլ Միշուստինն ու Անտոնիու Գուտերեշը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, արխիվ

Բաքվում հանդիպում են ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Միշուստինը մասնավորապես քննադատել է ԱՄՆ-ի կողմից վիզաների սահմանափակման որոշումը և պնդել, որ դրա հետևանքով ՄԱԿ-ում Մոսկվայի գործունեությունը խոչընդոտների է բախվում։

Ռուսաստանի վարչապետն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցում են COP29 -ի համաժողովին։