Բաքուն կրկին Երևանի հետ խաղաղության հասնելու ճանապարհի «հիմնական խոչընդոտներն» է թվարկել

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Բաքուն Երևանի հետ խաղաղության հասնելու ճանապարհի «հիմնական խոչընդոտներն» է կրկին թվարկել՝ Հայաստանի Սահմանադրությունը, Ֆրանսիայի, արևմտյան այլ երկրների կողմից «Հայաստանի զինումը»։ Այս մասին Newsweek-ում իր հեղինակած հոդվածում գրում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան հայ - ադրբեջանական բանակցային գործընթացին անդրադառնում է COP29-ի համատեքստում, պնդելով, թե Բաքուն ոչ միայն կլիմայական ճգնաժամը թուլացնելու, այլև հարևան Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ է ջանքեր գործադրում:

«Այդուհանդերձ, մեր ճանապարհին հիմնական խոչընդոտները պահպանվում են։ Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է», - գրում է Հաջիևը՝ կրկին պնդելով, թե Հայաստանի Մայր օրենքը Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ է պարունակում։

«Երկրորդ՝ մեզ մտահոգում է նաև Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների կողմից Հայաստանի ինտենսիվ զինումը, որը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ զավթողականության վերածննդին», - հոդվածում գրում է Իլհամ Ալիևի օգնականը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի. ՍԴ Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի Սահմանադրությամբ «տարածքային պահանջների խնդիրը». Ամիրբեկով Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ

Պաշտոնական Երևանը վերջին շրջանում քանիցս պատրաստակամություն է հայտնել ստորագրել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված հոդվածներով, Բաքուն, սակայն, դեմ է:

Ի պատասխան «Հայաստանի ռազմականացման» վերաբերյալ Բաքվի պնդումների՝ պաշտոնական Երևանը շեշտում է, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում, և որ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են: Հայաստանը նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, չհարձակման մասին պայմանագրի ստորագրում է առաջարկել, Ադրբեջանն այդ առաջարկներին չի արձագանքել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակՓաշինյանն Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպումներ անցկացնել, ապա մինչև COP29-ը ստորագրել խաղաղության պայմանագիրը. ԽանդանյանԱդրբեջանն անիրատեսական է համարում խաղաղության պայմանագրի ստորագրման Հայաստանի առաջարկըՓաշինյանը կրկին առաջարկում է Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված էԱդրբեջանը սպառնում է «իր ողջ զինանոցով», Հայաստանն արձագանքում է՝ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է»