Բաքուն Երևանից պահանջում է հրաժարվել հարևան պետությունների նկատմամբ «տարածքային հավակնություններից ոչ միայն խոսքով, այլև գործով», այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ -ի խոսնակ Այյխան Հաջիզադեն՝ X-ում արձագանքելով պաշտոնական Բեռլինին։
Գերմանիայի դիվանագիտական գերատեսչությունը այսօր ավելի վաղ հայտարարություն է տարածել արձանագրելով․ - «Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղը կրկին վերածվեց ռազմական հակամարտության թատերաբեմի։ Հազարավոր մարդիկ լքեցին իրենց տները»։
Ադրբեջանցի պաշտոնյան ի պատասխան պնդել է՝ հայերն «ինքնակամ» են հեռացել, «իսկ ադրբեջանական կողմը փորձել է նրանց համոզել չանել դա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն․ Միրզոյանը՝ Բերբոքին