Ռուսաստանը փորձում է ակտիվանալ Հարավային Կովկասում, և այդ ակտիվությունը նրան կարող է ապահովել բացառապես հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում վերստին որևէ դերակատարում ստանձնելու քաղաքականությունը: Այս մասին հայտարարեց «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ «Ազատության» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ է ուզում Ռուսաստանը, երբ Լավրովն ասում է, որ «Հայաստանը սաբոտաժի է ենթարկում» պայմանավորվածությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀՀ ԱԳՆ-ը հակադարձում է Լավրովին, ռուս գործընկերներին կոչ անում սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության ջանքերըՍյունիքով կոմունիկացիաների համաձայնության Երևանի սաբոտաժը դժվար է հասկանալ․ ԼավրովԱնցած շաբաթավերջին կայացած Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի բովանդակությունը, ըստ Բաբաջանյանի, «այնքան ծանծաղ և այնքան մակերեսային էր, որ ցույց է տալիս, որ կարծես Հայաստանը որևէ հակվածություն չունի՝ Ռուսաստանին որևէ դեր վերապահել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պուտինը Փաշինյանին է ներկայացրել Բաքու կատարած այցի տպավորությունները«Բայց էստեղ հարցեր են առաջ գալիս՝ իսկ ինչո՞ւ Երևանը առհասարակ հստակ չի դնում իր հարցը և ինչո՞ւ այդ ռուս-թուրքական պայմանավորվածություն՝ նոյեմբերի 9-ի հայտարարություն կոչված այդ տեքստից չի հետ կանչում իր ստորագրությունը: Այս սա ինձ համար մտահոգիչ է, և ես կարծում եմ, որ առհասարակ մեր քաղաքական առաջիկա հրամայականը պիտի դառնա, քաղաքական դասի, ընդդիմության՝ պահանջ ներկայացնել Հայաստանի իշխանություններին՝ ժամ առաջ ստորագրությունը հետ կանչել», - ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդը:
Այդ հայտարարության ընդհանրապես բովանդակությունը, ըստ Բաբաջանյանի, «այլևս քննարկելի չէ, վիճարկելի չէ, որ ամբողջությամբ դա Հայաստանի պետականության դեմ հյուսված դավադրական մի փաստաթուղթ էր, և այդ փաստաթղթից, փաստորեն կետերից և ոչ մեկը չի իրագործվել, հակառակը՝ այդ կետերի վրադիր այլ պայմանավորվածություններ, բանավոր պայմանավորվածություններ են եղել Զանգելանի, Ջեբրայիլի շրջանից դուրս գալու վերաբերյալ»:
«Եվ 9-րդ կետը` առավել ևս, ես պիտի ասեմ, որ պատերազմը մեծ հաշվով սանձազերծվել է այդ 9-րդ կետի կենսագործման համար. 2020 թվականի պատերազմի բուն նպատակը եղել է Թուրքիայի և Ադրբեջանի հաղորդակցության կազմակերպումը, և Ռուսաստանը ստանձնել է այդ գործը կազմակերպելու առաքելություն», - պնդեց Արման Բաբաջանյանը: - «Իրերի բերմամբ Հայաստանը փաստորեն կարողացավ խափանել ռուս-թուրքական այդ համաձայնությանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության տեսքով հրապարակված, որի տակ փաստորեն նաև Հայաստանի ստորագրությունն է, ինչը կրկնակի մտահոգություն է առաջ բերում, և ուղղակի դրա վերջնական խափանումը կլինի մեր ստորագրությունը հետ կանչել, թույլ չտալ, որպեսզի որևէ կերպ այդ ճանապարհի գործարկումը կապ ունենա ռուսական շահերի, ռուսական սահմանային ուժերի վերահսկողության հետ»:
«Գուցե սա, հակառակը, ուղերձ է, որ եթե չհամաձայնեք այս պայմաններով, Ադրբեջանն այդ միջանցքը ուժով կբացի, բնականաբար՝ Ռուսաստանի թողտվությամբ», - այս դիտարկմանը «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդն արձագանքեց. - «Կարծում եմ, որ Ադրբեջանի՝ որպես բութ գործիք Հայաստանի վրա օգտագործելու հնարավորություններն էլ էապես սահմանափակվել են: Ռուսաստանը շատ պիտի ուզեր, որպեսզի լարվածությունը նաև մինչև COP29-ը հնարավոր լիներ ավելացնել, բայց մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը նախ առաջիկայում սեպտեմբերի 1-ին խորհրդարանական ընտրությունների շրջափուլում է, հետո հետընտրական զարգացումներ են, իսկ հետո նոյեմբերի 11-ից մեկնարկում է COP29-ը. բացառված է, որ մենք մինչև այդ ունենանք լարվածության որևէ օջախ: Իսկ դրանից հետո չի բացառվում, որ կլինեն իրապես, այդ թվում նաև՝ լայնամասշտաբ հարձակման հնարավորություն կա, ինչի մասին նաև մեր Արտգործնախարարության տարածած հայտարարությունում էր հատուկ ընդգծվել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն հիմնավորում է վերլուծությունները, որ ամեն ինչ կանի COP29-ից հետո նոր ագրեսիայի համար. ԱԳՆԱյդուհանդերձ, ըստ Բաբաջանյանի, «այդ լարվածության հնարավորությունը գնալով ավելի պակասում է, որովհետև Ռուսաստանի ազդեցությունը նաև այս կոնֆլիկտի վրա էապես սահմանափակվում է, այդ թվում՝ Հայաստանի ջանքերով»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.